
Էլխան Պոլուխով
Այդ հարցը միանշանակորեն արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի, ԵԽԽՎ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերում»։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը։
Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն անցնում է միայն միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման ճանապարհով», Է. Պոլուխովը հայտարարել է, որ այդ հայտարարությունը նախատեսված է ներքին լսարանի համար։
«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը, իր ներքին լսարանին խաղաղության, Ադրբեջանի տարածքում ադրբեջանական և հայկական համայնքների համատեղ գոյատևման պայմաններում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին նախապատրաստելու փոխարեն, նման պրովոկացիոն մտքեր է հնչեցնում»,-հայտարարել է Է. Պոլուխովը։
Armenia.Az
Մեկնաբանություններ