
Մոտ ժամանակներում Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի սահմանների հատման վայրում կկայանա երեք երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը` վկայակոչելով «Զաման» թերթին, երեք երկրների արտգործնախարարների նախատեսված հանդիպման մասին՝ Իգդիրում լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով, հանդիպման նպատակն է երկրների միջև եռակողմ համագործակցության ամրապնդումը:
«Մենք պատրաստվում են քննարկել մեր հարաբերությունների ողջ շրջանակը` սկսած սահմանամերձ առևտրից, մինչև երեք երկրների քաղաքացիների համար` սահմանային ռեժիմի պարզեցումը:
Այս տեղամասում անցումային կետեր կան Ադրբեջանի և Թուրքիայի միջև, մենք նաև բանակցություններ ենք վարում Իրանի հետ անցումային կետ բացելու շուրջ», - ասել է նա:
Armenia.Az
Մեկնաբանություններ