
Վլադիմիր Դորոխին
«Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի օգտագործման մասին հայտարարությունը նախատեսված է հայկական լսարանի համար»։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է ադրբեջանական ATV հեռուստաալիքին։
«Գյումրիում ռազմական բազայի մասին արձանագրությունը նպատակ է հետապնդում՝ ընդամենը ևս 25 տարով երկարաձգել այդ ռազմակայանի Հայաստանում գտնվելու ժամկետը»,-ընդգծել է Վ. Դորոխինը։
«Այդ պայմանագիրը չի նախատեսում տվյալ ռազմակայանում սպառազինության ավելացումը կամ դրանից օգտվելու իրավունքի փոփոխությունը»,-նշել է դեսպանը, հավելելով, թե «Ադրբեջանն ունի իր դիրքորոշումը, Հայաստանը՝ իր, իսկ Ռուսաստանը պետք է ձգտի չեզոք դիրքորոշում բռնել»։
Դեսպանը նաև ասել է, որ սեպտեմբերի 2-3-ին նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Ադրբեջան դրական ազդեցություն կունենա երկկողմանի հարաբերությունների զարգացման վրա։ Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության հարցը կլինի երկու երկրների նախագահների առաջիկա բանակցությունների թեմաներից մեկը։
Armenia.Az
Մեկնաբանություններ