Պաղեստինը աջակցում է Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

02 Սեպտեմբեր 2010 13:21 GMT | 18:21 Local Time

Text size: bigger smaller
7642
Հորդանանում Ադրբեջանի դեսպան Էլման Արասլին հանդիպել է մեր երկրում Պաղեստինի նորանշանակ դեսպան Նասիր Աբդուլքերիմի հետ:

Ինչպես հաղորդել  են  Armenia.Az-ին  Հորդանանում Ադրբեջանի դեսպանատանը, հանդիպմանը Ն.Աբդուլքերիմը՝ իր ժողովրդի  անունից շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի  պետությանը՝ Բաքվում Պաղեստինի ապագա դեսպանատան տնօրինությանը անհատույց շենք ու տրանսպորտ տրամադրելու համար և դա  անվանել է մեծ ներդրում՝  երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման
գործում:

Բաքվում Պաղեստինի ապագա դեսպանությանը և Ադրբեջանում նրա առաջին դեսպան Ն.Աբդուլքերիմին  հաջողություն ցանկանալով՝ Է.Արասլին  ընդգծել է, որ մեր երկիրը միջազգային կազմակերպության շրջանակներում աջակզում է Պաղեստինի դիրքորոշմանը, ինչպես նաև անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը:

Բարձր գնահատելով Ադրբեջանի ուշադրությունն ու աջակցությունը՝ Պաղեստինի ժողովրդի հանդեպ, Ն.Աբդուլքերիմը ընդգծել է, որ նրա երկիրը աջակցում է՝ ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ՝ Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը և նշել է  դրա հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման կարևորությունը:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook