
Իլհամ Ալիև
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ Իլհամ Ալիևը մասնավորապես հայտարարել է.
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, մեր ազգային դրոշը կբարձրացվի ներկայումս դեռ օկուպացված հողերի վրա։ Մեր դրոշը կծածանվի Լեռնային Ղարաբաղում, Խանքենդիում, Շուշայում։ Այդ օրը մենք ամեն վարկյան պետք է մոտեցնենք մեր գործունեությամբ, ինչը և անում ենք մենք»։
Խոսելով Պետական դրոշի հրապարակի նշանակության մասին, պետության ղեկավարը նշել է, որ աշխարհում ամենաբարձր դրոշակաձողը երևում է Բաքվի ցանկացած կետից։ Հետագայում հրապարակի շուրջը բարեկարգման մեծ աշխատանքներ կկատարվեն։
Իլհամ Ալիևը հայտնել է, որ նրա կարգադրության համաձայն՝ ամեն տարի նոյեմբերի 9-ը Ադրբեջանում կնշվի, որպես Պետական դրոշի օր։
Armenia.Az
Մեկնաբանություններ