
Բայրամ Սաֆարով
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, Բայրամ Սաֆարովը հայտարարել է.
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ օկուպացված Ղարաբաղը և մյուս շրջանները ոչ մի առնչություն չունեն Հայաստանի հետ: Դրա համար էլ այդ տարածքները վերադարձվելու են տիրոջը, իսկ Սարգսյանը վաղ թե ուժ պատասխան կտա անմեղ ադրբեջանցիների և խաղաղ բնակչության թափված արյան համար»:
Բ. Սաֆարովը նաև նշել է, որ ադրբեջանական տարածքների օկուպացման գործում հատուկ դեր է ունեցել Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ներկայումս ագրեսոր երկրի նախագահն այլևս ասելիք չունի: Նա ինքն էլ լավ հասկանում է, որ իր ասած խոսքերը ոչ մի հիմք չունեն: Հայաստանը ծանր վիճակում է և նա այլևս պատճառաբանություն չունի բանակցային գործընթացը ձգձգելու համար: Ադրբեջանի պետությունը ցանկանում է վերականգնել արդարությունը: Իսկ դա կայանում է նրանում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի և բոլոր փախստականները վերադառնան իրենց հարազատ վայրեր», - ընդգծել է միավորման ղեկավարը:
Armenia.Az
Մեկնաբանություններ