«Թուրքիան ՄԱԿ-ում կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը»

01 Սեպտեմբեր 2010 13:02 GMT | 18:02 Local Time

Text size: bigger smaller
7609
Մուստաֆա Կաբակչի
Թուրքա-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մուստաֆա Կաբակչին արտահայտվել է ՄԱԿ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ։

«Թուրքիան ՄԱԿ-ի  ԱԽ-ում կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը և կանի  հնարավոր ամենինչ,  որպեսզի Ադրբեջանի տարածքների օկուպացման հարցը նորից հասցվի միջազգային հանրության ուշադրությանը»,- այդ մասին 1news.az-ին հայտնել է թուրքա-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մուստաֆա Կաբակչին։

«Թուրքիան ղարաբաղյան հիմնահարցը համարում է որպես իր սեփական խնդիրը և բոլոր այդ հարցերում միշտ կգտնվի Ադրբեջանի կողքին։

Նշանակալի է, որ ղարաբաղյան հիմնահարցի քննարկումը կանցկացվի ՄԱԿ-ի ԱԽ -ում Թուրքիայի նախագահության ժամանակահատվածում։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհը նորից իմանա Հայաստանի օկուպացման քաղաքականության  և մեր ադրբեջանցի  եղբայրների ու քույրերի տանջանքների մասին, որոնք արդեն 20 տարի է ինչ ապրում են իրենց հողերից հեռու»,- ասել է նա։

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook