ԱՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ղարաբաղում ռազմական ընդհարումը

01 Սեպտեմբեր 2010 12:14 GMT | 17:14 Local Time

Text size: bigger smaller
7607
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է՝ Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական ընդհարման վերաբերյալ տեղեկատվությունը:

«Հայաստանի Զինված ուժերի պրովոկացիոն խումբը, Թերթերի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ անցնելով զորքերի շփման գիծը՝ հարձակման է անցել Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ»,- Armenia.Az-ին  հայտարարել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել: Ադրբեջանական բանակի ուժեղ դիմադրության արդյունքում՝  հայկական կողմը երեք զոհ ու մի քանի վիրավոր տալով՝ ետ է քաշվել:

Մարտի ընթացքում հերոսաբար զոհվել են ադրբեջանական բանակի զինվորներ՝ Վուգար Ամիրալի օղլի Ամիրովը (ծնված, 1991 թ., պարտադիր զինվորական ծառայության  է  զորակոչվել  2009 թ. Իմիշլիի շրջանի Զինկոմիսարիատի կողմից), Փարվին Նաբի օղլի Աբդուլլաևը (ծնված 1991 թ. պարտադիր զինվորական ծառայության է  զորակոչվել  2009 թ. Սաբիրաբադի շրջանի Զինկոմիսարիատի կողմից):

Armenia.Az

Նույն թեմայով

Ղարաբաղում տեղի է ունեցել ռազմական ընդհարում, կան զոհեր և վիրավորներ

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook