
Էլդար Սաբիրօղլու
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, նախարարության մամուլի ծառայության ղեկավար՝ գնդապետ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուն նշել է, որ Օհանյանի հայտարարությունը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Հայաստանը հանդիսանում է կախյալ երկիր և չի հենվում իր ուժին:
«Մեծ հիմքեր կան՝ Հայաստանը կախյալ երկիր անվանելու: Սեյրան Օհանյանը արտահայտել է դիրքորոշում, որի համաձայն, Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում Ռուսաստանը կպաշտպանի նրան: Դա խոսում է այն մասին, որ նրանք ի վիճակի չեն ինքնապաշտպանության»,- ընդգծել է Էլդար Սաբիրօղլուն:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի վրա հարձակման վտանգի դեպքում՝ Ռուսաստանը կապահովի նրա անվտանգությունը:
Armenia.Az
Մեկնաբանություններ