
«Ադրբեջանը բլոր միջազգային կազմակերպություններում բարձրացրել է, բարձրացնում է և կբարձրացնի հայկական ռազմական կազմավորումների կողմից մեր երկրի ինքնիշխան տարածքների օկուպացման հարցը»։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության քարտուղար Էլխան Պոլուխովը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը սխալ է թուլ տալիս՝ Ղարաբաղի հարցը դնելով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի քննարկմանը։
«Դա Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն է։ Ադրբեջանը հասցրել է, հասցնում է և կհասցնի միջազգային հանրության ուշադրությանը ճշմարտությունն այն բոլոր անօրինական գործողությունների մասին, որը իրականացրել է հայկական կողմը՝ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ եթե հայկական կողմը անհանգստանում է Ադրբեջանի նման բնույթի նախաձեռնության կապակցությամբ, ապա նրան հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ, գրավել կառուցողական դիրքորոշում, սկսել բանակցություններ տանել, որը կբերի ադրբեջանական օկուպացված տարածքների ամբողջովին ազատագրմանը և փախստականների ու հարկադիր տեղահանվածների վերադարձը՝ իրենց տները»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը։
Նշենք, որ Ադրբեջանը սեկտեմբերի 9-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 65-րդ նիստի քվեարկմանը կներկայացնի «Ադրբեջանի օկուպացված տարածքներում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների պահպանման» բանաձևի նախագիծը։
Armenia.Az
Մեկնաբանություններ