
Անար Մամեդխանով
Սիրելի ընթերցող, ինչ ուզում ես մտածիր՝ բայց ես հավատում եմ, հայերին: Տվյալ իրավիճակում նրանց ավելի շատ եմ հավատում քան Բեռնար Ֆասիեին:
Թեև հայերը հաճախ են աչքի ընկնում առողջ դատողության բացակայությամբ, սակայն, տվյալ դեպքում նրանց անկեղծ (հնարավորին չափ) վրդովմունքը ինձ համար հասկանալի է:
Եկավ ֆրանսիացի համանախագահը, որն ինչ որ բանով հիշեցնում է Լուի Դե Ֆյունեսին, գուշակեց նրանց ցանկությունը, իբր տղեք' շարունակեք համառել, ադրբեջանցիները բլեֆ են անում, քանի որ վախենում են «ղարաբաղցիների» քաջությունից ու մանավանդ՝ ֆինանսական բարեկեցությունը կորցնելուց:
Այլ կերպ ասած՝ այստեղ խոսքը դուր գալու ցանկության մասին չէ: Ինչպես ասում էր Ժիգլովը՝ այստեղ համատեղված են սերն ու շահը:
Բեռնար Ֆասիեն, ինչպես հայտնի է, մեր նախարարին ասել է, թե տեղի է ունեցել սխալ թարգմանություն: Շնորհակալություն նրան այսպիսի պատասխանի համար: Չէ՞ որ նա կարող էր ասել, թե այն ժամանակ դեռ փոքր է եղել: Թեև, ինչի՞ հետ ասել սատանան չի կատակում, միանգամայն հնարավոր է, որ նա հայերին կասի, թե քանի որ նա խոսում է «գասկոնական» բարբառով՝ մեր նախարարը նրան ճիշտ չի հասկացել: Միգուցե պարոն Ֆասիեին խորհուրդ տանք ուսումնասիրե՞լ Մորզեի այբուբենը:
Կրկնում եմ, հարցն ավելի խոր արմատներ ունի, քան թվում է առաջին հայացքից:
Ֆրանսիան ներկայացնող Բերնար ֆասիեն, որպես միջնորդ փոխանակ փոխզիջումների կոչ անելու՝ ընդհակառակը, հայերին բացատրում է, թե իր կարծիքով ինչու պատերազմը ձեռնտու չէ Ադրբեջանին:
Չնայած, որ առողջ դատողությունը հուշում է, որ միջնորդը նման խոսքերը պետք է ասի ադրբեջանցիներին: Իսկ հայերին պետք է բացատրի՝ թե նրա կարծիքով, ինչու՞ է ձեռնտու լքել զավթված տարածքները:
Այլ կերպ ասած, պարոն Ֆասիեն իր հայտարարությամբ հակասում է միջնորդի և դիվանագետի ոգուն:
Թեև հենց ֆրանսիացի դիվանագետներն են հորինել «կառուցողական երկիմաստություն» տերմինը, որն իր գրական հոյակապությամբ չի զիճում իր իմաստի ցինիզմին:
Հասկանում եք, առանց նախապատրաստվելու հայերը չէին կարող վերաձևակերպել Ֆասիեի խոսքերը, իսկ դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե պարոն Ֆասիեն նախապես նրանց հանձներ իր ելույթի բովանդակությունը:
Իսկ դրան հավատալ՝ շատ դժվար է:
Սակայն, ինձ համար հետաքրքիր է. ըստ Ֆասիեի՝ թարգմանիչը ելույթի ո՞ր մասն է սխալ թարգմանել:
Նա ասել է, թե «ղարաբաղցիները» վախկոտ և անօգնական են, իսկ ադրբեջանցիներին շատ ձեռնտու է պատերազմը, բայց թարգմանիչը ճիշտ հակառա՞կն է թարգմանել:
Ինչպես ասում էր Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկին՝ «Չե'մ հավատում»:
Կարելի է երկար մտածել այն մասին, թե ինչ էր ուզում, կամ չեր ուզում ասել Բերնար Ֆասիեն: Սակայն, մի բան հաստատ է՝ հակամարտության անվերջ սառեցումը ձեռնտու է կամ Բերնար Ֆասիեին, կամ էլ Ֆրանսիային:
Եթե անկեղծ լինենք՝ ապա իհարկե, անկախ տարիքից բոլորիս համար հաճելի կլիներ, եթե Բաքու ժամաներ Պատրիսիա Կասը և իր համերգն սկսեր «Սալամ Բաքու'» արտահայտությամբ: Կարծում եմ, հայերի համար էլ հաճելի կլիներ՝ եթե ֆրանսիացի երգչուհին Երևանում նրանց բարևեր հայերենով: Բայց սա համերգ է, շոու-բիզնես:
Իսկ երբ միջնորդները, որոնց պատիվ է տրված լուծել պատերազմի ու խաղաղության, կյանքի ու մահի հարցերը, իրենց շոումենի նման են պահում, դա մեզ համար անհաճելի է, իսկ նրանց կողմից՝ անպարկեշտություն:
Անար Մամեդխանով
Միլլի Մեջլիսի պատգամավոր
Մեկնաբանություններ