
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ադրբեջան կայցելի սեպտեմբերի 11-12-ին, հայտնել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Նեժդեթ Ունուվարը:
Այցի ընթացքում Էրդողանը կմասնակցի Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին: Սպասվում է, որ Թուրքիայի վարչապետը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Ունուվարի խոսքով, թուրքական պատվիրակության կազմում ներառված են մի շարք նախարարներ և պատգամավորներ:
Armenia.Az
Մեկնաբանություններ