
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում են ձեզ Ռամազանի տոնի առթիվ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Ադրբեջանը միշտ եղել է իսլամական աշխարհի պատմամշակութային կենտրոններից մեկը, ադրբեջանական ժողովուրդը դարեր շարունակ հավատարիմ է մնացել իր լեզվին և ազգային բարոյական արժեքներին:
Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը՝ երկրի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Լավ պայմաններ են ստեղծվել կրոնական ծիսակատարությունների և տոների անցկացման համար:
Ինչպես ողջ մուսուլմանական աշխարհում, Ադրբեջանում նույնպես մեծ ուրախությամբ է նշվում Ռամազանի տոնը: Մուսուլմանների սուրբ ամիսը՝ Ռամազանը, խորհրդանշում է բոլոր մարդկանց հավասարությունը և միասնությունը:
Այս ամիս մուսուլմանները Ալլահի և կրոնի առջև իրենց խղճի պարտքը ավելի լավ կատարելու հնարավորություն են ստանում:
Ավարտվեց սուրբ Ռամազանը, որը մարդկանց մոտ ավելի է ուժեղացնում Ալլահի և հայրենիքի հանդեպ սիրո զգացողությունը: Մեր քաղաքացիները, որոնք պատվով դուրս եկան ծոմի և պահքի փորձությունից, այս օրերին կիսում են միմյանց ուրախությունը:
Սիրելի քույրեր և եղբայրներ, մեկ անգամ ևս ձեզ և աշխարհի տարբեր մասերում բնակվող մեր հայրենակիցներին շնորհավորում եմ Ռամազանի տոնի առթիվ, մաղթում եմ երջանկություն և առատություն ամեն ադրբեջանցու ընտանիքում»:
Armenia.Az
Մեկնաբանություններ