
Դրա մասին են վկայում կազմակերպության՝ Բաքվում անցկացված գագաթնաժողովը և դրա շրջանակներում կայացված որոշումները:
Ինչպես տեղեկացնում է Gün.Az-ը, այս մասին հայտնել է Միլլի Մեջլիսի մշակութային հարցերով կոմիտեի նախագահ, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական կապերի գծով աշխատանքային խմբի ղեկավար Նիզամի Ջաֆարովը:
Նա նշել է, որ վերջին տարիներին լուրջ քայլեր են կատարվել թուրքական միասնականության ամրապնդման ուղղությամբ:
«Գլոբալացվող աշխարհում թուրքալեզու ժողովուրդների միասնականության ամրապնդումը արդիական հարց է: Այս առումով, թուրքալեզու երկրների կողմից ստեղծված կազմակերպությունների միջազգային գործունեության ուղղությամբ ձեռնարկված քայլերը շատ կարևոր են», - ասել է Նիզամի Ջաֆարովը:
Armenia.Az
Մեկնաբանություններ