
Իսլամական համագործակցության կազմակերպությունը հերթական անգամ կտրականապես դատապարտել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունից նշել են, որ օգոստոսի 14-15-ին Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում կայացած ԻՀԿ IV արտակարգ նիստում քննարկվել են մուսուլմանական աշխարհին անհանգստացնող հարցեր: Բանաձևեր են ընդունվել Սիրիայում, Պաղեստինում, Մալիում և Մյանմարում առկա վիճակի կապակցությամբ:
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր, որով ԻՀԿ անդամ երկրները քննադատել են Ադրբեջանի դեմ ուղղված Հայաստանի ագրեսիան և Հայաստանին կոչ են արել իր զորքերը դուրս բերել օկուպացված ադրբեջանական տարածքներից:
Armenia.Az
Մեկնաբանություններ