
Այս մասին Gün.Az-ին ասել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, քաղաքագետ Այդըն Միրզազադեն:
Պատգամավորը նշել է, որ մի կողմից ճիշտ են այն պնդումները, թե ոչ ժողովրդավարական երկրի հետ անհնար է լուծել ղարաբաղյան հակամարտությունը: «Սակայն, միայն Ադրբեջանի ժողովրդավարական երկիր լինելը բավական չէ: Կարևոր է, որպեսզի մեր տարածքներն օկուպացրած Հայաստանում նույնպես ժողովրդավարական մտածողության կրողների թիվը շատ լինի:
Որովհետև, այսօր Հայաստանն անտեսում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Հայաստանն արդեն խնդիրներ է առաջացնում ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ աշխարհի համար»:
Այդըն Միրզազադեն նշել է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը կախված չէ միայն Ադրբեջանից:
Armenia.Az
Մեկնաբանություններ