
Ջոն Հոփկինսի համալսարանի Առաջատար միջազգային հետազոտությունների դպրոցի գործադիր տնօրեն, պաշտպանական նախագծի ղեկավար պրոֆեսոր Մոհամեդ Մաթարի ղեկավարած պատվիրակությունը կժամանի Ադրբեջան:
Ինչպես տեղեկացնում է Gün.Az-ը, այցը տեղի կունենա Ադրբեջանի տնտեսական պետական համալսարանի հրավերով և Եվրասիական երկխոսության կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ:
Նշենք, որ այցի ընթացքում Ադրբեջանի տնտեսական պետական համալսարանի հետ համագործակցության հուշագիր կստորագրվի:
Այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի կրթության նախարարությունում, Սփյուռքի հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեում, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով պետական կոմիտեում:
Armenia.Az
Մեկնաբանություններ