
Ադրբեջանը վճռականությամբ կշարունակի իր ներքին և արտաքին անկախ քաղաքականությունը:
Այս մասին Gün.Az-ին հայտարարել է ԱՀ Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան:
Նրա խոսքով, չնայած երկրի վրա գործադրվող գաղտնի և բացահայտ ճնշումներին և սպառնալիքներին, Ադրբեջանն այսուհետ էլ կշարունակի իր քաղաքական ուղին:
«Ինչպես գիտեք, մի քանի ամիս առաջ Ադրբեջանը հյուրընկալեց Եվրատեսիլ-2012 երաժշտական մրցույթը: Չնայած մրցույթի ողջ ընթացքում մեր երկրի վրա գործադրվող ճնշումներին, Ադրբեջանը գերազանց կատարեց իր պարտավորությունները: Սա մեկ անգամ ևս վկայում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խոսել ճնշումների և սպառնալիքների լեզվով»:
Armenia.Az
Մեկնաբանություններ