
Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրը, թե սիրիահայերը վերաբնակեցվում են օկուպացված տարածքներում:
Մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկատվությունը, հայտնել են Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության մամլո ծառայությունից:
«Այս համատեքստում մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր հակամարտող կողմերի առաջնորդներին բազմիցս կոչ են արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի ենթարկել խնդրի վերջնական կարգավորումը»:
Armenia.Az
Մեկնաբանություններ