
2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո եղբայրական երկրները մեծ օգնություն ցուցաբերեցին Վրաստանի տնտեսական կայունության և ենթակառուցվածքների վերականգնման գործին:
Այս մասին, օգոստոսյան իրադարձությունների 4-րդ տարելիցին նվիրված մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:
Նրա խոսքով, պատերազմից հետո Ադրբեջանի տարածքով Վրաստան է փոխադրվել պարենային ապրանքներ, սննդամթերք, էներգակիրներ:
«Ադրբեջանը և Վրաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնք ունեն ընդհանուր նպատակ՝ վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը: Վրաստանն առաջին երկրներից է, ով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղում անցկացված «ընտրությունները» չճանաչելու մասին հայտարարությամբ», - հայտարարել է դեսպանը:
Armenia.Az
Մեկնաբանություններ