
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին, Голос России ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Դա չափազանց բարդ, խճճված թեմա է, որն ունի իր արմատները, իր պատմությունը», - ասել է Կարասինը:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ներառված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահներն ու ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, ժամանում են տարածաշրջան, հանդիպումներ են ունենում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, օգնում են նրանց գտնել ապագա փաստաթղթերի համար ընդունելի ձևակերպումներ:
Մենք ամեն կերպ աջակցում ենք այդ գործունեությանը և հուսով ենք, որ 2012-2013 թվականներին առաջընթաց կգրանցվի բանակցային գործընթացում»:
Armenia.Az
Մեկնաբանություններ