
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 6-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, նշվել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են էներգետիկ և ոչ նավթային ոլորտներում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են միջազգային անվտանգության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հարցեր, բարձր է գնահատվել Ադրբեջանի դերը Աֆղանստանում միջազգային կոալիցիայի կազմում։
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Armenia.Az
Մեկնաբանություններ