
Ինչպես հայտնել է Ադրբեջանի երիտասարդական հիմնադրամի մամլո ծառայության ղեկավար Այնուր Հասանզադեն, միջոցառման կազմակերպիչներն են Ադրբեջանի արտգործնախարարությունը, երիտասարդության և սպորտի նախարարությունը, Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, Ավստրիայում Ադրբեջանի դեսպանատունը, Ադրբեջանի երիտասարդական հիմնադրամը, «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ մարզի ադրբեջանական համայնք» հասարակական միավորումը և ASAIF-ը:
Համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ին, որին կմասնակցեն Եվրոպայում ուսում ստացող ադրբեջանցի ուսանողներ, Ադրբեջանի պաշտոնատար անձինք, փորձագետներ:
Ֆորումի ժամանակ քննարկումներ կանցկացվեն հակամարտության պատմական ասպեկտների և խաղաղ բանակցությունների հումանիտար ասպեկտների շուրջ:
Armenia.Az
Մեկնաբանություններ