
Սիրիայում Ադրբեջանի դեսպանը և դեսպանատան աշխատակիցները արձակուրդ են վերցրել և ժամանել են Բաքու:
Այս մասին տեղեկացնում է Gün.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությանը:
Նշվում է, որ դեսպանատան աշխատակիցները ներկայումս գտնվում են Բաքվում:
Նշենք, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև բախումները շարունակվում են:
Armenia.Az
Մեկնաբանություններ