
Բայրամ Սաֆարով
Այդ մասին հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ Բայրամ Սաֆարովը:
Դրա հետ մեկտեղ, Բ. Սաֆարովը համարում է, թե քիչ հավանական է, որ սիրիացի հայերը նախընտրեն ապրել Լեռնային Ղարաբաղում:
«Անկախ այն բանից, թե ով կվերաբնակվի Ադրբեջանի օկուպացված տարածքներում, նրանք չեն կարող երկար ժամանակ ապրել այնտեղ: Դա մեր հողն է և ոչ ոքու չենք թուլատրել վերաբնակվել մեր տարածքներում: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կազատի իր օկուպացված հողերը, այդ տարածքներում ապօրինի ապրող բնակչությունը կհանվի այնտեղից»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության հերթական պրովոկացիան է:
«Հայաստանն ինքն է ողբալի վիճակում, մարդիկ փախչում են այդ երկրից, և չեմ կարծում, որ ինչ որ մի ողջամիտ սիրիացի հայ երկար մնա այնտեղ: Պարզապես շահարկելով այդ թեման, հայկական ղեկավարությունն զբաղվում է հերթական պրովոկացիայով:
Սակայն, ցանկացած դեպքում մենք պատնեշ կդնենք Հայաստանի և Ղարաբաղի անջատողականների այդ պրովոկացիաների դեմ»,- նշել է Բ. Սաֆարովը:
Նշենք, որ հայկական ԶԼՄ-ների հաղորդմամբ, «Դաշնակցության» օկուպացված Լեռնային Ղարաբաղի գրասենյակում՝ Սիրիայի հայերի խնդիրների հետ կապված հատուկ հանձնաժողով է ստեղծվել:
Armenia.Az
Մեկնաբանություններ