
Ֆարհադ Մամեդով
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, հարցազրույցում Ֆ. Մամեդովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌՀԿ-ի ուշադրության կենտրոնում:
«Մեր կենտրոնի կողմից վերլուծվում են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած էթնոտարածքային հակամարտությունների կարգավորման ուղիները, Լեռնային Ղարաբաղի հարցում դրանց կիրառման հնարավորությունները»:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ֆարհադ Մամեդովը խոսել է ղարաբաղյան հակամարտության առաջացման պատճառների և ներկա վիճակի մասին: Քաղաքագետն ընդգծել է, որ ոչ մի երկիր չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ:
«Արդեն երկար ժամանակ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր է ընդունել: Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Հայաստանը պետք է վերադարձնի օկուպացված ադրբեջանական տարածքները, պետք է վերականգնվեն փախստականների խախտված իրավունքները: Ներկայումս շուրջ 1 միլիոն փախստականներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ»: Նրա խոսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը մինչ այսօր մնում են անկատար:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին և ադրբեջանցիներին ամենաբարձր կարգավիճակ շնորհել», - նշել է Ֆարհադ Մամեդովը:
Նա հավելել է, որ հարևան երկրի աղքատ լինելը վտանգ է հանդիսանում նաև Ադրբեջանի համար: «Եթե Հայաստանը կառուցողականություն ցուցաբերի, ապա հայ-ադրբեջանական հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով, մեծ ներդրումների հաշվին հնարավոր կլինի զարգացնել ողջ Հարավկովկասյան տարածաշրջանը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը»:
Armenia.Az
Մեկնաբանություններ