
Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևն այսօր մասնակցել է Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) Լենքորանի սահմանապահ ջոկատի կայազորի հիմնանորոգված շենքի վերաբացմանը։
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, ՊՍԾ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը զեկուցել է Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին։ Պետության ղեկավարը ծանոթացել է կայազորում ստեղծված պայմաններին։ Ադրբեջանի նախագահին տեղեկացրել են ՊՍԾ-ի այլ զորամասերում իրականացվող շինարարական աշխատանքների նախագծերի մասին։ Նախագահ Իլհամ Ալիևը նաև զննել է կայազորում օգտագործվող ռազմական տեխնիկան։ Նշվել է, որ կայազորի ժամանակակից տեխնիկայով ապահովումը հնարավորություն է տալիս բարձր մակարդակով իրականացնել սահմանի պաշտպանությունը:
Պետության ղեկավարը բարձր է գնահատել կայազորում ստեղծված պայմանները:
Armenia.Az
Մեկնաբանություններ