
Ֆարհադ Մամեդով
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) ղեկավար Ֆարհադ Մամեդովը:
1news.az-ին տված հարցազրույցում Ֆարհադ Ալիևը նշել է, որ «2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանն ազատվում է կառավարությունում քոչարյանամետ ուժերի մնացորդներից»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք անդամների պաշտոնանկության մասին հայտնի դարձավ ուրբաթ՝ հայկական ԶԼՄ-ներից: Դրանց թվում են երեք փոխնախարարներ (կապի, արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության) և երկու փոխմարզպետներ:
ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ որպես երկրորդ իշխանական կուսակցություն և պաշտպանում էր նրա քաղաքական շահերը, նշել է ՌՀԿ-ի ղեկավարը:
«Մինչ հիմա «Բարգավաճ Հայաստանը» չի հստակեցրել իր դիրքորոշումը և դրանով իսկ ծիծաղի առարկա է դարձել», ասել է Ֆ. Մամեդովը:
Քաղաքագետը չի բացառել, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքն է հետ կանչել ԲՀԿ ներկայացուցիչներին՝ որպեսզի Սերժ Սարգսյանի կառավարության հետ ընդհանուր ոչինչ չունենա և 2013 թվականի նախագահական ընտրություններին առաջարկի իր թեկնածությունը:
Armenia.Az
Մեկնաբանություններ