
Էլմար Մամեդյարովի՝ Արգենտինա կատարած պաշտոնական այցի նախօրեին այդ երկրի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Ինչպես Armenia.Az-ին տեղեկացրել են ԱԳՆ մամլո ծառայությունից, այսօր Բուենոս Այրեսի Սան Մարտին պալատում Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Թիմերմանը կընդունի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությանը:
«Այս այցը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործընթացի բաղկացուցիչ մասն է, և այն տեղի է ունենում Հեկտոր Թիմերմանի Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո:
Պատվիրակությունները վաղը կմասնակցեն Սան Մարտին պալատում անցկացվելիք Արգենտինա-Ադրբեջան գործարար համաժողովին, իսկ օրվա երկրորդ կեսին գործարարների միջև կանցկացվեն երկկողմ աշխատանքային հանդիպումներ:
Ծրագրված է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը արգենտինացի նախարարներ Հեկտոր Թիմերմանի, Դեբորա Ջորջիի, Նորբերտո Յախուարի, Խուլիո դե Լիդոյի, ինչպես նաև ներքին և արտաքին գործերով քարտուղարներ Գիլյերմո Մորենայի և Բեատրիս Պագլիերիի հետ»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրում՝ Ադրբեջանում, վերջին 10 տարիների ընթացքում ՀՆԱ-ն աճել է 4 անգամ, մեկ շնչի հաշվով միջին տարեկան եկամուտը՝ շուրջ 9 անգամ:
Armenia.Az
Մեկնաբանություններ