
Սիրիայում Ադրբեջանի դեսպանատունը գործում է սովորական ռեժիմով։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը։
2011 թ. մարտից սկսած՝ Սիրիայում շարունակվում են իշխանությունների և ընդդիմության հակամարտությունը։ Վարչակարգի հակառակորդները պահանջում են երկրի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությունը։
Դրա հետ մեկտեղ, նրանք կառավարական ուժերին մեղադրում են խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային վայրագության մեջ։
Իր հերթին պաշտոնական Դամասկոսը հաստատում է, որ ժողովրդավարական պաստառների քողարկման ներքո երկրում գործում են՝ արտասահմանյան իսլամիստական արմատական խմբավորումների կողմից աջակցվող «զինված ահաբեկիչների հրոսակախմբեր»։ Զինված հակամարտության զոհեր է դարձել ավելի քան 17 հազ. մարդ։
Armenia.Az
Մեկնաբանություններ