«Այսօր ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ հաշվարկված է Ադրբեջանի երջանիկ ապագայի ապահովման համար»

21 Հուլիս 2012 06:56 GMT | 11:56 Local Time

Text size: bigger smaller
31540
Էլնուր Ասլանով
«Ադրբեջան-2020» զարգացման հայեցակարգի նախապատրաստումը հանդիսանում է՝ երկրի զարգացման առանձնահատկությունների էությունից բխող նախաձեռնություն»։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը «Ադրբեջան-2020. Հայացք դեպի ապագա» զարգացման հայեցակարգ նախապատրաստման մասին կարգադրություն է ստորագրել։

Անցկացվում են հայեցակարգի նախապատրաստման հետ կապված լայն հասարակական քննարկումներ։ Դրա կապակցությամբ Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման հարցերի բաժնի  ղեկավար Էլնուր Ասլանովը մեկնաբանություններ է արել։

Ընթերցողների ուշադրության ենք ներկայացնում տվյալ մեկնաբանության տեքստը։

«Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրության համաձայն՝ «Ադրբեջան-2020. Հայացք դեպի ապագա» զարգացման հայեցակարգի նախապատրաստումը հանդիսանում է՝ Ադրբեջանի զարգացման ներկա առանձնահատկությունների էությունից բխող նախաձեռնություն։ Կարճ ժամանակահատվածում շուկայական տնտեսության անցման հաջող ավարտը և լիբերալ տնտեսական հարաբերությունների հաստատումը, մի կողմից պայմանավորել են տնտեսական զարգացումը որակապես նոր մակարդակի դուրս բերելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ հրել են գլոբալացվող աշխարհում ինտեգրման հետ կապված մարտահրավերների վերացմանը նախապատրաստվելուն։ Արդեն պատրաստ է այս փաստերը հաշվի առնող զարգացման նոր հայեցակարգի նախագիծը։

Զարգացման հայեցակարգը հասարակական քննարկմանը դնելու նպատակը հանդիսանում է՝  յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության ապահովումը Ադրբեջանի ապագա զարգացման առաջնահերթությունների և դրանց հասնելու համար նոր գործիքների որոշման մեջ։

Ժողովրդավարության էությունը կայանում է հատկապես նրանում, որպեսզի քաղաքացին կարողանա մասնակցել իր երկրի անմիջական, կամ միջնորդավորված կառավարմանը։ Մյուս պահը կայանում է նրանում, որ մենք պետք է հստակ մոտենանք երիտասարդ սերնդի կարծիքին ու հայացքներին, որովհետև ժամանակակից պահանջներին համապատասխանող բարձր կրթություն, պրոֆեսիոնալ պատրաստություն ունեցող երիտասարդությունը հանդիսանում է  Զարգացման հայեցակարգում նախատեսված գիտելիքների վրա հիմնված տեղեկատվական հասարակության գլխավոր առաջատար ուժ։ Նա միևնույն ժամանակ կազմում է Ադրբեջանի կադրային ներուժը, դրանք այն մարդիկ են, որոնք պատասխանատու են տվյալ Հայեցակարգի ապագայում իրագործման և նորերի նախապատրաստման համար։ Մենք արդենայժմ  պետք է օգտագործենք նրանց ներուժը։ Դրա համար էլ երիտասարդությունը պետք է ակտիվորեն մասնակցի Հայեցակարգի քննարկմանը, կիսվի իր կարծիքներով ու հայացքներով։ Իհարկե, այդ նպատակի համար միջոցառումներ կանցկացվեն, կարծիքների փոխանակում կկազմակերպվեն։

Հայեցակարգի քննարկումներին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր դատողությունները, կարծիքները և առաջարկությունները ուղարկել կամ էլեկտրոնային հասցեյով (էլ. հասցե: [email protected]), կամ էլ անմիջապես Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմ։

Մեր առջև դրված հիմնական հարցը կայանում է նրանում, թե ինչպես ենք մենք տեսնում նախնական, այսինքն մեր ապագա զարգացման հետագա փուլը։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս նշել է, որ մենք պետք է մտածենք Ադրբեջանի զարգացման մասին 30-40 տարի առաջ, և արդեն այսօր պետք է նախապատրաստել դրա հիմքը։ Այսօր նախաձեռնվող յուրաքանչյուր քայլ հաշվարկված է երկարաժամկետ ապագայի համար  և ուղղված է Ադրբեջանի երջանիկ ապագայի ապահովմանը։ Սոցիալական գործոնը հանդիսանում է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնական տարրը։

Չնայած Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած դժվարություններին՝ վերջին տարիների ընթացքում անցկացված տնտեսական քաղաքականությունը հանգել է՝ բնակչության կենսամակարդակի աստիճանաբար բարելավմանը։ Այդ քաղաքականությունը շարունակվում է, Ադրբեջանը վստահորեն քայլում է առաջ, դեպի նոր ծաղկող պետության կառուցում։

Նոր նավթային ռազմավարության համապատասխան՝ Ադրբեջանի էներգետիկ  պաշարների ռացիոնալ օգտագործումը բերել է երկրի ֆինանսական հնարավորությունների ավելացմանը, պայմանավորել է տարածաշրջանում նրա առաջատար դիրքերի դուրս գալը։ Այդ պաշարների արդյունավետ օգտագործման համար սկսվել է «սև ոսկին» մարդկային կապիտալի վերածելու գործընթացը։ Դա նշանակում է, որ ադրբեջանական պետությունն իր ապագան կապում է որակյալ կրթության հետ։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդը հանդիսանում է զարգացման հիմքում կանգնած հիմնական գործոն։ Երիտասարդությանը ուսուցման համար աշխարհի վարկանիշային բուհեր ուղարկելու հետ մեկտեղ, մենք միևնույն ժամանակ կրկին գնահատելով տեղական կրթության հնարավորությունները, մեր երիտասարդությանն ապահովում ենք՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթությունը շարունակելու և տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալ նախապատրաստում անցնելու: Երիտասարդության կողմից մասնագիտության և պրոֆեսիայի ճիշտ ընտրությունը հնարավորություն է տալիս՝ հայտնաբերել նրա մտավոր ներուժը, ձիրքերը և իր գործունեությունն ուղղել առավել արդյունավետ ուղղությամբ։ Հատկապես այստեղից է սկսվում ինովացիոն գործունեությունը։

Հարկ է նշել , որ կայուն զարգացման հայեցակարգը կազմում է մեր ընդհանուր հայացքների հիմնական էությունը։ Ժամանակակից  սերնդի զարգացման բազմակողմանի միտումների  ապահովման հետ համատեղ, մենք պետք է ապագա սերունդներին ներկայացնենք այդ զարգացումից լիովին օգտվելու հնարավորություն և տիրապետել առավել ինովացիոն հնարավորություններին։ Իսկ դա պայմանավորում է գործընթացի լրիվ, սիստեմային քննարկում։ Այդ տեսակետից շրջակա միջապայրի պահպանությունը պետք է նպատակ դառնա՝ ոչ միայն էկոլոգիական գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար, այլ նաև յուրաքանչյուր մարդու ամենօրյա գործունեություն։

Ինչպես երևում է՝ Զարգացման հայեցակարգը հանդիսանում է բավականին շպատվախնդիր ռազմավարություն, որն իր մեջ արտացոլում է հասարակությանը հետաքրքրող, միջին ժամկետային հեռանկարների համար  հաշվարկված, սակայն երկար ժամանակահատված ընդգրկող ուղղություններ»։

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook