
Ալեքսանդր Լուկաշևիչ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունքները կախված չեն չճանաչված «Լեռնային Ղարաբաղյան հանրապետությունում» («ԼՂՀ») այսպես կոչված «նախագահի ընտրությունների» անցկացումից:
Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում որպես անկախ պետություն, ինչպես և [նրան չեն ճանաչում] բոլոր մնացած երկրները»,- ասել է նա մամլո ասուլիսում:
Լուկաշևիչն ընդգծել է, որ ՌԴ-ն կողմ է հանդես գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին, այսինքն ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ հիմնարար փաստաթղթերի հիման վրա:
Armenia.Az
Մեկնաբանություններ