«Ադրբեջան-2020. հայացք դեպի ապագա» զարգացման հայեցակարգի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

20 Հուլիս 2012 06:35 GMT | 11:35 Local Time

Text size: bigger smaller
31512
Բարեփոխումները, որոնք Ադրբեջանն իրագործել է վերջին ժամանակներում ՝ նպաստել են կենսագործունեության բոլոր ոլորտներում զգալի արդյունքներին հասնելուն։

Ձեռք են բերվել մակրոտնտեսական կայունություն, դինամիկ տնտեսական աճ, աղքատության կրճատման ու բնակչության սոցիալական բարեկեցության բարձրացման մեջ նվաճված լուրջ հաջողություններ, կատարելագործված տնտեսական ու սոցիալական ենթակառույց։ Լրիվ վստահությամբ կարելի է արձանագրել, որ Ադրբեջանում արդեն ավարտվել է անցումային շրջանը։

Այժմ Ադրբեջանը գտնվում է զարգացման նոր փուլի նախաշեմին։ Այդ կապակցությամբ 2011 թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ադրբեջան-2020. հայացք դեպի ապագա» զարգացման հայեցակարգի նախապատրաստման մասին կարգադրություն է ստորագրել:

Ինչպես հաղորդում է Armenia.az-ը՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, այդ կարգադրության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից համապատասխան պետական մարմինների, գիտական կազմակերպությունների և բարձրորակ մասնագետների ներգրավմամբ պատրաստվել է՝ «Ադրբեջան-2020. հայացք դեպի ապագա» զարգացման հայեցակարգի նախագիծը, որն իրենից ներկայացնում է մինչև 2020 թ. մեր կյանքի համապարփակ ծրագիրը։ Այդ հիմնական փաստաթուղթը բաղկացած է տասնմեկ կետերից՝ «Առկա դրույթներ»,  «Գլոբալ և տեղական մարտահրավերներ», «Ադրբեջան-2020. ռազմավարական հայացք և հիմնական առաջնահերթություններ», «Դեպի բարձր մրցունակ տնտեսություն», « Տրանսպորտի, տարանցման և լոգիստիկայի ենթակառույցների կատարելագործում։ Մարզերի հավասարակշռված զարգացում», «Հաղորդակցման տեղեկատվական  տեխնոլոգիաների զարգացում և դեպի տեղեկատվական հասարակության անցնելու ապահովում», «Մարդկային ներուժի զարգացումը և սոցիալական պաշտպանության արդյունավետ համակարգի կազմակերպումը», «Օրենսդրության կատարելագործում և ինստիտուցիոնալ ներուժի հզորացում», «Քաղաքացիական հասարակության զարգացում», «Մշակութային ժառանգության պահապանում և արդյունավետ կառավարում», «Շրջակա միջավայրի պահապանում և բնապաշտպանական հարցեր»։

Անկախության 20 տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները, առաջադիմող տնտեսական զարգացումը, վստահ հայացք դեպի վաղվա օրը, տարածաշրջանում առաջնորդող դիրքը մեր երկրին հնարավորություն են տալիս՝ նրա նախագահի ղեկավարությամբ՝ առավել բարձր ու վիթխարի նպատակներ դնել իր առջև և որոշել դրանցից բխող հիմնական խնդիրները։

«Ադրբեջան-2020. հայացք դեպի ապագա» հայեցակարգի նախագիծը հանրային քննարկման համար այսօր ներկայացվել է Ադրբեջանի նախագահի կայքում (www.president.az)։ Այսպիսով, դրա կատարելագործման նպատակով հասարակական բանավեճերը և մտքերի փոխանակությունը հնարավորություն կտան՝ երկիրը  դեպի առաջընթացի ու բարգավաճման տանող արդյունավետ ծրագիր ձևավորել։

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook