
Միլլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ Լորդ Լեիրդի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնել են Միլլի Մեջլիսի մամլո ծառայությունից:
Հանդիպմանը Օգտայ Ասադովը անգլիացի հյուրերին տեղեկացրել է Միլլի Մեջլիսի գործունեության մասին:
Իր հերթին, Լորդ Լեիրդը նշել է, որ նրա երկիրը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի հետ բազմակողմանի կապերի զարգացման հանդեպ և ուշադիր հետևում է Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին: Նա հավելել է, որ որպես Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ, շարունակելու է ջանքեր գործադրել Միլլի Մեջլիսի հետ համագործակցության խորացման ուղղությամբ:
Armenia.Az
Մեկնաբանություններ