
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին ասված է վերոնշյալ ընկերության հաշվետվության մեջ:
Ադրբեջանը 2010 թվականին Ռուսաստանին պատվիրել է «Уран-Э» նավային մարտական հրթիռային համալիրներ: Ադրբեջանի պատվերը գնահատվում է 75 միլիոն դոլար, դրա իրագործումն ավարտվելու է 2014 թվականին:
Կորպորացիայի հաշվետվության մեջ նշվում է, որ նման համալիրներ են պատվիրել նաև Թուրքմենստանը և Ղազախստանը:
Թուրքմենստանի առաջին պատվերի արժեքը կազմել է 79.8 միլիոն դոլար, իսկ երկրորդ պատվերի արժեքը՝ 40 մլն դոլար: Ղազախստանի պատվերի արժեքը կազմում է 30 միլիոն դոլար: Պատվերի իրականացումը կսկսվի 2013թվականին:
Նշենք, որ «Уран-Э» համալիրները նախատեսված են հրթիռակիր, տորպեդային, հրետանային մոտորանավակների, մինչև 5000 տոննա ջրատարողությամբ վերջրյա նավերի և ծովային տրանսպորտի ոչնչացման համար:
Armenia.Az
Մեկնաբանություններ