
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին նախօրեին՝ Միլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ նշել է՝ Մեքսիկայի Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահ Օսկար Մարտին Արսե Պանյագուան:
Նա ընդգծել է, որ Մեքսիկան միշտ կլինի Ադրբեջանի կողքին՝ հայ – ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, եւ այդ խնդրի լուծման համար ջանք չի խնայի:
Ինչպես նշել է Օսկար Արսեն, Մեքսիկան շահագրգռված է՝ Կովկասի այս տարածաշրջանի հետ ընդլայնել երկկողմ համագործակցությունը: Նրա խոսքով, Ադրբեջանի հետ կրթական, մշակութային, արդյունաբերական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար լայն հնարավորություններ կան:
Իր հերթին, Օ.Ասադովն ընդգծել է՝ Ադրբեջանի համար տարբեր ոլորտներում Մեքսիկայի հետ հարաբերությունների խորացման կարեւորությունը, եւ այս տեսակետից՝ շարունակական քաղաքական երկխոսություն վարելու մեծ նշանակությունը:
Armenia.Az
Մեկնաբանություններ