
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը՝ մեկնաբանելով ռուսական կողմի՝ նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիներին դյուրացված ձևով Ռուսաստանի քաղաքացիություն տալու հարցին վերադառնալու անհրաժեշտության մասին հայտարարությունը:
«Սակայն մյուս կողմից մեր երկրի ղեկավարությունը և անձամբ նախագահ Իլհամ Ալիևը անում են հնարավոր ամեն ինչ՝ որպեսզի մեր քաղաքացիները հարմարավետ ապրեն: Այդ իմաստով, մենք իրագործում ենք տարբեր նախագծեր ու ծրագրեր մեր քաղաքացիների բոլոր կատեգորիաների, այդ թվում տարեց մարդկանց, երիտասարդների, երեխաների համար:
Այսինքն, մեր քաղաքացիների բոլոր խնդիրները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Մենք աշխատում ենք և մեր նախագահը բազմիցս ասել է այդ մասին, որպեսզի մեր քաղաքացիները ոչ մի խնդիր չունենան: Ձգտում ենք, որպեսզի նրանք ոչ մի բնագավառում ետ չմնան մյուս երկրների քաղաքացիներից:
Մեն նպատակն է՝ մեր քաղաքացիներին դարձնել աշխարհի ամենաապահովված քաղաքացիներից մեկը, և այդ ուղղությամբ մենք շարունակում ենք աշխատանքները: Որովհետև մեր երկրի զարգացումը առաջին հերթին հենվում է մարդկային գործոնի վրա»,- ասել է նա:
Armenia.Az
Մեկնաբանություններ