
Իլհամ Ալիև
Այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ստատուս-քվոյի փոփոխությունը նշանակում է հայկական զորքերի դուրսբերումը օկուպացված տարածքներից: Բնականաբար, ադրբեջանական տարածքներից օկուպացիոն զորքերի դուրսբերմանը զուգահեռ կավելանան դրական միտումները բանակցային գործընթացում և կարճ ժամանակահատվածում այդ հարցը կլուծվի», - ասել է նախագահը՝ չորեքշաբթի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում: Երկրի ղեկավարի խոսքով, միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է մեծ ուշադրություն հատկացնել բանակաշինությանը:
«Դիվանագիտական ջանքերին զուգահեռ մենք, իհարկե, հզորացնում ենք մեր բանակը: Ուժեղ բանակը զգալիորեն ամրապնդում է մեր դիրքերը բանակցային գործընթացում», - ընդգծել է Իլհամ Ալիևը:
Armenia.Az
Մեկնաբանություններ