
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, ընդգծելով, որ Մեքսիկան Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից է, Ֆրանցիսկո Արրոյա Վիեյրան գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակից:
Հյուրն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև Ադրբեջանի և Մեքսիկայի կառավարությունների կողմից համատեղ իրականացվող մշակութային և հումանիտար նախագծերի կարևորությունը: Նա հաստատել է, որ Մեքսիկայում տեղադրվել է ադրբեջանական ժողովրդի Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձանը, իսկ Մեքսիկայի հրապարակներից մեկում կտեղադրվի Խոջալուի ցեղասպանությանը նվիրված հուշարձան:
Իր հերթին, նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Մեքսիկայի Սենատի փոխնախագահի այցն Ադրբեջան կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:
Armenia.Az
Մեկնաբանություններ