
Ինչպես հայտնել են պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյան Պրայորը և Խրիստո Խրիստովը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հեդրիչը և Ժիրի Աբերլեն:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Լեհաստան) դիտարկման ժամանակ հատել են շփման գիծը:
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ բանակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղում և Երևանում:
Armenia.Az
Մեկնաբանություններ