
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին լրագրողներին հայտնել է՝ Ադրբեջանում գտնվող Մեքսիկայի Սենատի փոխնախագահ, սենատոր Ֆրանցիսկո Արրոյո Վիեյրան:
Նա նաև ասել է, որ շուտով Մեքսիկան դեսպանատուն կբացի Ադրբեջանում, ինչն ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները:
«Մեքսիկան պատրաստ է դառնալ Ադրբեջանի ձայնը Լատինական Ամերիկայում և Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը հասցնել այդ տարածաշրջանին: Մոտ ժամանակներս Մեխիկոյում կբացվի Ադրբեջանի համազգային առաջնորդի Հեյդար Ալիևի հուշարձանը, որը կդառնա մեր ժողովուրդների բարեկամության ևս մեկ խորհրդանիշ», - ասել է Ֆ. Վիեյրան:
Նրա խոսքով, երկու երկրների պաշտոնյաների միջև նախատեսված են փոխադարձ այցելություններ:
Armenia.Az
Մեկնաբանություններ