
Սերգեյ Նարիշկին
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին Բաքվի Սլավոնական համալսարանում իր ելույթում ասել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
«Մենք դեմ ենք ղարաբաղյան հակամարտության լուծմանը` պատրաստի բանաձևերով: Մենք համոզված ենք, որ այդ խնդիրը կլուծվի, եթե երկու կողմերի շահերը բավարարվեն: Ռուսաստանը պատրաստ է նման համաձայնության երաշխավորը դառնալ: Սակայն հակամարտության կարգավորման պատասխանատվությունը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդների վրա»,- ասել է նա:
Նարիշկինը հիշեցրել է, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպել են 10 անգամ:
«Այդ հանդիպումները չի կարելի բացարձակ անարդյունավետ համարել: Դրանք թույլ են տվել բացահայտել կողմերի դիրքորոշումը` հակամարտության լուծման ճանապարհին»:
Պետդումայի նախագահը մտահոգություն է հայտնել նաև հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ:
«Մենք միշտ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը` ուժի կիրառման և սպառնալիքի անընդունելիության վերաբերյալ: Ես լավատես եմ և հույս ունեմ, որ այդ հակամարտությունը խաղաղ լուծում կունենա»:
Armenia.Az
Մեկնաբանություններ