
Իլհամ Ալիև
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, հուլիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը լրատվամիջոցների համար հայտարարություն են արել:
Իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը նշել է Ադրբեջանի և եվրոպական ինստիտուտների միջև կապերի հաջող զարգացումը, հավելելով, որ այդ համագործակցությունը գործընկերային բնույթ է կրում:
«Այդ հարաբերություններն ընդգրկում են տնտեսական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունը և այլ ոլորտներ: Մեր կապերը Եվրամիության անդամ երկրների հետ շատ ամուր են և հիմնված են փոխադարձ շահերի վրա», - ասել է պետության ղեկավարը:
Նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, վերջին ժամանակահատվածում Ադրբեջանում շատ բան է արվել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ազատությունների ապահովման ուղղությամբ: Անդրադառնալով հայ- ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը՝ պետության ղեկավարը նշել է, որ Հայաստանն արդեն 20 տարի է օկուպացրել է ադրբեջանական տարածքների 20%-ը, ավելի քան 1 մլն մարդ դարձել է փախստական և բռնի տեղահանված:
Նա ընդգծել է, որ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված՝ ադրբեջանական տարածքներն ազատելու մասին բանաձևերին, Հայաստանը չի կատարում դրանք:
Նախագահ Իլհամ Ալիևը խոսել է նաև տարածաշրջանի հիմնական էներգետիկ նախագծերի մասին:
«Մենք առաջին երկիրն ենք, որ հանդես ենք եկել Կասպից ծովի ածխաջրածնային պաշարները եվրոպական շուկաներ հասցնելու նախաձեռնությամբ», - ասել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ եվրոպական գործընկերների էներգետիկ անվտանգության ապահովան գործում:
Խոսելով նոր հանքավայրերի և TANAP նախագծի կարևորության մասին՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ադրբեջանական գազը նոր աղբյուր է Եվրոպայի և աշխարհի համար, և որ այս նախագծերն ընդգրկում են առաջիկա տասնամյակները կամ հարյուրամյակները:
Armenia.Az
Մեկնաբանություններ