
Այդ մասին հայտարարել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի լեզուների համալսարանում (ԱԼՀ):
Նրա խոսքով՝ Եվրոպան մեծ ուշադրություն է հատկացնում «Արևել գործընկերություն» ծրագրին։
«2011 թ. Վարշավայի գագաթնաժողովում որոշվել են համագործակցության բոլոր սկզբունքները։ Արևմտյան գործընկերների հետ մեր հարաբերությունները ամուր հիմքեր ունեն»,- ասել է նա։
Հերման Վան Ռոմպեյը նշել է, որ Եվրոպայում մեծ նշանակություն են տալիս քաղաքացիական հասարակության զարգացման հարցերին:
«Զարգացնելով քաղաքացիական հասարակությունը, կարելի է հասնել ժողովրդավարության և պլյուրալիզմի։ Ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը կնպաստեն Ադրբեջանի հետագա զարգացմանը։ Մենք մտադիր ենք շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը»,- ընդգծել է նա։
Եվրոպական Միության Խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը դրականորեն է գնահատում 2011 թվականի ապրիլի 2-ի ակցիայի մասնակիցների բանտարկությունից ազատումը՝ անվանելով դա «Ադրբեջանի կողմից կատարված դրական քայլ»:
Armenia.Az
Մեկնաբանություններ