
Ադամ Սթերլինգ
Նրա ընտրման համար անհրաժեշտ է անցկացնել ևս 1 քվեարկում՝ այն պետք է հաստատվի Սենատի ողջ կազմի կողմից։ ԱՄՆ Սենատը ինքնուրույն է սահմանում իր օրակարգը։ Հուսով ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում Սենատը կքննարկի տվյալ հարցը»:
Այդ մասին, ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, լրագրողներին հայտարարել է՝ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեն հունիսի 19-ի նիստում հաստատել է դեսպանի պաշտոնում Ռ. Մորնինգսթարի թեկնածությունը։
Ռիչարդ Մորնինգսթարը 2009 թ. ապրիլից հանդիսանում է Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ Պետդեպի հատուկ հանձնակատար։ Ավելի վաղ նա դասավանդել է Ստենֆորդի և Հարվարդի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ 1999-2001 թթ. Ռիչարդ Մորնինգսթարը եղել է Եվրամիությունում ԱՄՆ դեսպան։
Armenia.Az
Մեկնաբանություններ