
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է՝ Ադրբեջանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) ղեկավար Ֆարհադ Մամեդովը:
Նրա խոսքերով, մեծ նշանակություն ունի այն, թե ինչպիսին կլինի այդ կարգավիճակը, բնակչության քաղաքական ինքնակառավարումը և մշակութային իրավունքների պաշտպանությունը: Նա ընդգծել է, որ դրա հետ կապված, շատ կարևոր է ինչպես Ադրբեջանի համար, այնպես էլ անցկացվող բանակցությունների համար՝ մյուս հակամարտությունների կարգավորման ուսումնասիրումը:
Շոշափելով ժողովրդական դիվանագիտության թեման, ՌՀԿ-ի ղեկավարը նշել է, որ այն կյանքի է կոչվում հակամարտության երկու կողմերի մասնակցության դեպքում:
«Ադրբեջանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը բազմիցս փորձել է այդ ուղղությամբ հայ փորձագետների հետ համատեղ միջոցառումներ անցկացնել: Մենք այդ հարցում փորձ ունենք: Հայ փորձագետները մի քանի անգամ այցելել են Ադրբեջան՝ այդ քննարկումներին մասնակցելու համար»,- ասել է Ֆ. Մամեդովը՝ ընդգծելով, որ հանդիպումները կշարունակվեն մոտ ապագայում:
Անդրադառնալով Լեռնային կարաբաղին ստատուս քվո տալու հարցին, Ֆ. Մամեդովը նշել է, որ դա շատ երկար գործընթաց է:
«Մեզ համար առաջնակարգային է համարվում՝ օկուպացված ադրբեջանական տարածքներից հայկական զինված զորամիավորումների դուրսբերումը և Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը մերձակա շրջաններ, իսկ արդեն երկրորդ փուլում կանգնած է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշելը»,-ամփոփել է նա:
Armenia.Az
Մեկնաբանություններ