
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքների հիման վրա որոշում են ընդունել՝ էլ ավելի ակտիվացնել իրենց միջնորդական ջանքերը:
Եվ այդ նպատակով նրանք պլանավորում են մոտ ապագայում կրկին այցելել տարածաշրջան»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը, մեկնաբանելով՝ երեկ Փարիզում արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ անցկացված հանդիպման արդյունքները:
Նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: «Առկա ստատուս քվոն անընդունելի է Ադրբեջանի, ողջ տարածաշրջանի եւ միջազգային հանրության համար: Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը պայմաններ կստեղծի՝ տվյալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար»,- հավելել է Է. Աբդուլլաեւը:
Armenia.Az
Մեկնաբանություններ