
Ադրբեջանցի ինժեներները նոր անիվավոր ռազմական մեքենա են մշակում:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, մարտական մեքենան մշակվում է պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից:
Առաջին փուլում կմշակվեն ռազմական մեքենաների 2 մոդելներ՝ հետախուզական և մարտական: Իսկ հաջորդ փուլում կմշակվեն այլ նշանակության մեքենաներ:
Այս մեքենաները իրենց մանևրային և պաշտպանական կարողություններով գերազանցում են Հարավային Կովկասի այլ երկրներում արտադրված «Դիդգորի» (Վրաստան) և «Հայք» (Հայաստան) մեքենաներից:
Armenia.Az
Մեկնաբանություններ