
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ամենամեծ շրջաններից հանդիսացող Մամակի 636-րդ պողոտան վերանվանվել է «Խոջալու»:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը, Անկարայի Բոյուքշեհերի թաղապետարանի կողմից ընդունված որոշման համաձայն, հունիսի 12-ին Անկարայի ամենամեծ շրջաններից հանդիսացող և 558 223 բնակիչ ունեցող Մամակի 636-րդ պողոտան վերանվանվել է «Խոջալու»:
Նշենք, որ Խոջալուի պողոտան Անկարայի ամենամեծ պողոտաներից է, որն իրար է կապում Շահինթեփե, Շիրինթեփե, Միսկեթ և Դութլուկ թաղամասերը:
Armenia.Az
Մեկնաբանություններ