
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի անդամ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար և փոխնախագահ Ալի Ահմեդովը:
Պատգամավորը նշել է, որ արդյունքում, որոշ միջազգային կազմակերպություններ ստիպված են լինում համաձայնվել ադրբեջանի արդարացի բողոքների հետ, որովհետև ադրբեջանական կողմը կարողանում է ապացուցել իր հասցեին հնչած քննադատությունների ոչ օբյեկտիվ լինելը:
«Մենք չենք ուզում ոչ օբյեկտիվ, անարդար քննադատությունների ենթարկվել: Ի վերջո, Ադրբեջանն ապացուցում է դրանց անհիմն լինելը:
Ադրբեջանն ընթանում է իր ճանապարհով, ժողովրդի շահերին համապատասխան՝ շարունակական կերպով իրականացնում է իր ընտրած քաղաքականությունը»:
Armenia.Az
Մեկնաբանություններ